Մեր մասին

❗️ԿԱՐԾԻՔՆԵՐ - այստեղ ծանոթացեք մեր մասին հաճախորդների կարծիքներից մի քանիսին:   
Բոլոր կարծիքները մեր ֆեյսբուքյան էջում են:


Ընկերությունը զբաղվում է արտագնա զբոսաշրջությամբ: Հանդես է գալիս Դուբայ Թրավել ապրանքային նշանի ներքո. մասնագիտացված ենք Դուբայի և այլ Էմիրությունների ուղղությամբ տուրերի կազմակերպմամբ:

                                              ԻՆՉՈՒ՞ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿՆԵԼԻՍ ԴԻՄԵԼ ՄԵԶ

 Գիտենք Էմիրություններում հանգստի մասին ավելին, քան որևէ այլ տուր ընկերություն ՀՀ-ում, քանի որ 10 տարի աշխատում ենք միայն Էմիրությունների ուղղությամբ:

 Արաբական Միացյալ Էմիրությունների տուր օպերատորների հետ ուղիղ ենք աշխատում՝ առանց միջնորդների, քանի որ մասնագիտացված ենք. աշխատում ենք միայն Էմիրությունների ուղղությամբ:
ՈՒղիղ աշխատելու փաստով է նաև պայմանավորված մեր առաջարկած ծառայությունների մատչելիությունը:


 ՈՒնենք ամենաշատ գործընկերները Էմիրություններում, քան որևէ այլ տուր ընկերություն ՀՀ-ում, քանի որ 10 տարի "գիշեր-ցերեկ" փնտրում և գտնում ենք գործընկերներ միայն Էմիրություններում, քանի որ աշխատում ենք միայն Էմիրությունների ուղղությամբ: Ամենաշատ գործընկերներ ունենալու փաստով է նաև պայմանավորված մեր առաջարկած ծառայությունների բազմազանությունն ու խելամիտ գինը:

 Միայն մեկ ուղղությամբ աշխատելով՝ ստեղծել ենք գործընկերների մեծ ցանց առանձին վերցրած երկրում (Արաբական Միացյալ Էմիրություններ), ովքեր, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ կլուծեն ձեր հանգստի ընթացքում պատահաբար ծագած այս կամ այն խնդիրը՝ 24/7 ռեժիմով:

 Էմիրություններում մեր առաջարկած էքսկուրսիաները ամենամատչելիներից են ՀՀ-ում՝ բարձր վարկանիշով, քանի որ աշխատում ենք միայն Էմիրությունների ուղղությամբ և ունենք բազմաթիվ գործընկերներ, որոնց առաջարկներից ընտրում ենք մեր տուրիստին հարմար տարբերակը:

 

Dubai Travel tour company

Մեր մենեջերները կարող են առաջարկել Դուբայում հանգիստ կազմակերպելու ցանկացած տարբերակ ըստ ձեր ցանկության ու ճաշակի՝ տրամադրելով ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն մատուցվող ծառայությունների վերաբերյալ:
Առաջարկում ենք հանգիստը Դուբայում ամբողջական փաթեթներ, որոնք ներառում են ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրում Դուբայ, Շարժա, Ֆուջեիրա և մնացած էմիրություններում, ճանապարհորդական ապահովագրություն, դիմավորում և ճանապարհում (տրանսֆեր), էքսկուրսիաների կազմակերպում, խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն. մեր գրասենյակից սպասարկումը շարունակվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում: Ունենք ծովափնյա հանգիստ Դուբայում կազմակերպող փորձված և հուսալի գործընկերներ, որոնք կընդունեն ու կշարունակեն հանգստի կազմակերպման գործընթացը:

Ներկայումս մեր ընկերությունն ընդլայնում է ծառայությունների շրջանակը: Ունենք էքսկուրսիոն բացառիկ պայմանագրեր, որոնք մեզ թույլ են տալիս լինել գերմրցունակ հայաստանյան տուրիստական շուկայում Արաբական Միացյալ Էմիրություններ տուրեր առաջարկող ընկերությունների շրջանում: Էքսկուրսիաներին ծանոթացեք այս կայքում. Դուբայ.հայ

 

Սպասարկում ենք բարեհամբյուր և յուրաքանչյուրին ցուցաբերում անհատական մոտեցում, որն էլ մեր հաջողված աշխատանքի գրավականն է: Հուսով ենք, որ ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ կվստահեն մեզ Արաբական Միացյալ Էմիրություններում իրենց հանգստի կազմակերպումը, իսկ մենք էլ կապահովենք բարձրորակ սպասարկում՝ զբոսաշրջիկներին հնարավորություն տալով վայելել անմոռանալի ծովափնյա հանգիստը:

Մեր սկզբունքներն են՝

 

• հարգել Հյուրին (մեր ընդունմամբ Դուք հաճախորդ չեք, այլ՝ ՀՅՈԻՐ),
• գնահատել նրա ժամանակը,
• լինել առավելագույնս ազնիվ,
• տրամադրել տուր փաթեթ խելամիտ գնով,
• ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները վիճահարույց հարցերը լուծելու համար, ցուցաբերել հնարավոր ու խելամիտ օգնություն:

Զբոսաշրջությունը մեզ համար միայն աշխատանք չէ, այն հանդիսանում է որպես ոգեշնչման աղբյուր, որը ցանկանում ենք փոխանցել Ձեզ:

 

Շնորհակալ ենք Ձեր վստահության  համար:

 

Սիրով սպասում ենք:


www.դուբայտուր.հայ